2174 դիտում
16:40 04-12-2015
ՀՀ ոստիկանապետի դիմումն ուղարկվել է ՀՔԾ
ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, միջնորդելով սույն թվականի դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հավաքի մասնակից Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասելու վերաբերյալ հրապարակումները, որոնցում նաև ոստիկանության ծառայողներին վերագրում են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների կատարում, դատախազի հանձնարարականով ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին՝ հրապարակումներում նշված տեղեկատվության իսկությունը պարզելու և իրավական գնահատական տալու նպատակով, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական [url=http://prosecutor.am/am/news/6390/]կայքը[/url]:
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից, ՀՀ ոստիկանության դեկտեմբերի 3-ի դիմումն ուղարկվել է ՀՔԾ՝ դրանում նշված հանգամանքները պարզելու նպատակով քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:
Նմանատիպ նյութեր
2678 դիտում
09:01 21-05-2020
Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումն ուղարկվել է վարչապետին. «Ժողովուրդ»
1634 դիտում
07:36 19-11-2014
Էթիկայի հանձնաժողովը կքննի Զարուհի Փոստանջյանի դիմումն ընդդեմ Արտակ Զաքարյանի. ՉԻ
Այս բաժնից
724 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
691 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ
757 դիտում
20:17 14-11-2024
Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի նոր տնօրենի հետ