2705 դիտում
09:01 21-05-2020
Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումն ուղարկվել է վարչապետին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Բարձրագույն որակավորման կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը գրված է մայիսի 22-ի ամսաթվով: Ըստ մեր տեղեկությունների, իշխանությունների շատ ներկայացուցիչներ հույսեր ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գոգյանի հրաժարականը չի ընդունելու ու նրան հրավիրելու է՝ հարցը քննարկելու ու լուծում գտնելու համար:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանության շատ ներկայացուցիչներ հանրային ձևով իրենց դժգոհությունը չեն ներկայացնում Գոգյանի հրաժարականի հետ կապված, բայց քննարկումների ժամանակ, «ներքին» խոսակցությունների ժամանակ հայտարարում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել այս հարցում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սմբատ Գոգյանից պարզել՝ արդյոք ինքը տեղյակ է իր դիմումի «ճակատագրից», սակայն վերջինս հայտարարեց, թե որևէ տեղեկություն չունի: Իսկ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ դիմումն ուղարկվել է ՀՀ վարչապետին: Իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց. «Վարչապետն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն արդեն հայտնել է այն պաշտոնյաների մասին, որոնք սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս աշխատանքից։ Երբ որոշում լինի, Դուք դրա մասին կտեղեկանաք»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2198 դիտում
16:40 04-12-2015
ՀՀ ոստիկանապետի դիմումն ուղարկվել է ՀՔԾ
1660 դիտում
12:48 04-05-2021
Պարզվում է Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել ապրիլի 25-ի իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց. Ղազարյան
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»