Արթիկ քաղաքում բացվեց մեծ ու սիրված նկարիչ Երվանդ Բիչախչյանի անհատական նկարների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Մայիսի 20-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մշակույթի տանը բացվեց  վաստակաշատ արվեստագետ, նկարիչ Երվանդ Բիչախչյանի անհատական նկարների «Երբ բազմերանգ հոգեպնակից ծորում է գույնը» խորագրով ցուցահանդեսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սիրված նկարիչը այցելուների դատին էր ներկայացրել թվով 1000 ստեղծագործություն։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ստեղծագործությունների թիվն իրականում գերազանցում է 1000-ը, սակայն սրահում բոլոր ստեղծագործությունները չէին տեղավորվի;
Նա նաև նշեց, որ իր ծննդավայրում՝ Արթիկում, իր անհատական ցուցահանդեսը բացելը եղել է իր նպատակներից մեկը, սակայն ինչ-ինչ պատճառներով երկար տարիներ չի կարողացել իրագործել նպատակը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրեր, հասարակ քաղաքացիներ, ներկա էին նաև դպրոցականներ, ոստիկանության աշխատակիցներ և պատգամավորներ։
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 29-ը։ 
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


