6138 դիտում
19:44 22-09-2017
«Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է Ռաֆայել Համբարձումյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը
Երևանի քաղաքապետարանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարչական լուսանկարչության միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Ռաֆայել Համբարձումյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված ցուցադրությունը ներառել է ներկայում ԱՄՆ-ում բնակվող լուսանկարչի ստեղծագործական գրեթե ողջ ժառանգությունը: Ինքնուս արվեստագետի աշխատանքներում գերիշխողը խորհրդային տարիների Հայաստանն է, մայրաքաղաք Երևանի սքանչելի տեսարանները, երևանյան իրադարձություններն ու մեր անվանի հայրենակիցները:
Վերջիններիս հետ ծանոթանալու և անմահացնելու հնարավորություն Ռաֆայել Համբարձումյանին ընձեռվել է «Երեկոյան Երևան» օրաթերթում որպես ֆոտոթղթակից աշխատած տարիներին: Ռաֆայել Համբարձումյանին բնութագրում են որպես 20–րդ դարի 2-րդ կեսի գեղարվեստական լուսանկարչության հայկական դպրոցի վառ անհատականություններից մեկը:
Արվեստագետը նաև զբաղվել է լրագրությամբ, բազմաթիվ գրքերի հեղինակ է, մի շարք գրքեր էլ ձևավորվել են իր իսկ լուսանկարներով:
Նմանատիպ նյութեր
6910 դիտում
16:24 26-03-2021
Երևանում՝ «Հայ արտ» մշակութային կենտրոնում, բացվելու է «Կնոջ գեղեցկությունը սահմաններ չունի» ցուցահանդեսը
Այս բաժնից
517 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
940 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
835 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը