211652_close_icon
views-count4661 դիտում article-date 21:55 02-12-2015

«Ես չեմ ուզում ծաղիկ դնել ՀՀԿ-ի գրասենյակի առջև». Նիկոլ Փաշինյան. Azatutyun.am

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ազատությանը». [b]«Ազատություն»[/b] - Պարոն Փաշինյան, «Նոր Հայաստան»-ը արդեն սկսել է շուրջօրյա հանրահավաքները, և արդեն երեկ հարթակից ձեզ ուղղված կոչ եղավ: Մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանը, դիմելով ձեզ, ասաց․ «Նիկոլ Փաշինյան, սկսվել է, արի, սպասում ենք»: Ինչպե՞ս եք արձագանքելու այս կոչին, արդյո՞ք ձեզ կտեսնենք հարթակում: [b]Նիկոլ Փաշինյան[/b] – Մենք ասել ենք, որ մարդկանց չենք առաջնորդելու դեպի պարտություն: Այսինքն՝ մենք մարդկանց որևէ պրոցեսի հրավիրելուց առաջ պետք է ունենանք որոշակի հստակ պատկերացում, թե էդ պրոցեսը կոնկրետ ինչ քայլերով, ինչ ճանապարհային քարտեզով է հասնելու իր նպատակներին և որքանով է հավանական այդ նպատակի իրագործումը: Երկրորդ շեշտադրումը հետևյալն է՝ մենք ասել ենք, որ իշխանափոխություն խոստանալու ենք միայն մեկ անգամ՝ դրա անմիջական իրագործումից որոշակի ժամանակ առաջ: Այսինքն՝ մենք մեզ համար անթույլատրելի ենք համարում ուղղակի խոստանալ իշխանափոխություն և չիրականացնել: Երրորդ շեշտադրումը հետևյալն է՝ բացառված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն տեղի չունենա այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կամ եթե կուզեք՝ անձամբ ես, դրան չենք մասնակցում: [b]«Ազատություն»[/b] - Այժմ հարթակում հավաքված են մարդիկ, երեկվա հանրահավաքն էլ, կարելի է ասել՝ բազմամարդ էր: Ձեզ վստահություն չե՞ն ներշնչում հարթակից ներկայացվող սցենարները: Խոսքը, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարության մասին է, թե կասեցված հանրաքվեն վերածվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա և այն դառնալու է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահանջ: [b]Նիկոլ Փաշինյան[/b] - Գիտեք ինչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և ես անձամբ, չենք ստացել իշխանափոխության որևէ ճանապարհային քարտեզ, որը լինի մեր սեղանին՝ որպես քննարկման առարկա: Գոնե լրատվության մակարդակում ես չեմ հանդիպել հրապարակված որևէ ճանապարհային քարտեզի: Լավ, ենթադրենք մենք այսօր գնացինք Ազատության հրապարակ, ի՞նչ ենք մենք անելու այդ օրը բոլորով, ի՞նչ կոնկրետ խնդիր ենք դնում և լուծել ենք այդ օրը, ի՞նչ խնդիր ենք լուծելու հաջորդ օրը, ի՞նչ խնդիր ենք լուծելու երրորդ օրը ․․․ Մանրամասներն` [url=http://www.azatutyun.am/content/article/27402636.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր