Արտառոց դեպք. «Զենիթի» ֆուտբոլիստը խախտում անելուց հետո կոտրել է ոտքը և կարմիր քարտ ստացել. տեսանյութ
Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի «Թերեք»-«Զենիթ» խաղում ուշագրավ դեպք է արձանագրվել:
Հանդիպման 68-րդ րոպեին «Զենիթի» 21-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Եվսեևը գնդակի համար պայքարում բախվել է մրցակցին և կոտրել ոտքը: Ծանր վնասվածք ստացած ֆուտբոլիստին դաշտից դուրս են բերել էլեկտրապատգարակով:
Սակայն մինչ այդ մրցավարը Եվսեևին այդ դրվագի համար կարմիր քարտ է ցույց տվել Եվսեևին՝ կոպիտ խախտման համար:
Այժմ բոլոր առումներով ձախորդ ֆուտբոլիստը առնվազն երեք ամիս խաղադաշտում չի հայտնվի: Հետաքրքիր է, որ Եվսեևը այդ ծանր դրվագից ընդամենը 7 րոպե առաջ էր փոխարինման դուրս եկել: