211652_close_icon
views-count775 դիտում article-date 14:19 02-12-2015

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություններ

Դեկտեմբերի 2-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՎՊ Առաջին, Երկրորդ, Հինգերորդ և Իններորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները: Խորհրդակցությունների մասնակիցները տեղեկատվություն են ներկայացրել ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված և ՀՀ ՎՊ խորհրդի որոշումներով հաստատված արտածրագրային վերահսկողության թեմաների հետ կապված աշխատանքների ընթացքի և ամփոփման վերաբերյալ: ՎՊ նախագահը շեշտել է սեղմ ժամկետներում աշխատանքներն ավարտին հասցնելու և արձանագրված արդյունքները վերջնական տեսքի բերելու անհրաժեշտության մասին: Վերահսկիչ պալատի աշխատակիցները նշել են, որ պարոն Զաքարյանի հանձնարարականով հատուկ խստությամբ են ստուգել դրամաշնորհային և վարկային միջոցների օգտագործմանը վերաբերող վերահսկողության թեմաները: Խորհրդակցությունների ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր