ՆԱՏՕ-ն այսօր կարևոր հայտարարություն կանի Վրաստանի վերաբերյալ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը այսօր կարևոր հայտարարությամբ է հանդես գալու, հաղորդում է Georgia Online-ը:
Սթոլթենբերգի խոսքով՝ դաշինքը մտադիր է հայտարարություն հրապարակել կազմակերպության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ, որում նշվելու է նաև Վրաստանի անունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել հայտարարության բովանդակությունը: