Պուտինը մարտի 18-ին Ղրիմի հարցով հայտարարություն կանի
Կրեմլի Գեորգիևյան սրահում մարտի 18֊ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ուղերձով, հայտարարել է ստորին պալատի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ Պետդումայի նիստերի ժամանակ քննարկվելու է պալատի Ղրիմի հարցով հայտարարությունը։
«Վաղն առավոտյան չորս խմբակցությունների ղեկավարների և Սերգեյ Եվգենիչ Նարիշկինի առաջարկով Ղրիմի հարցով հայտարարություն կլինի»,֊ հայտնել է Մելնիկովը։
Նա նաև ընդգծել է, որ այդ հայտարարությունը կքննարկվի նախատեսված նիստերի սկզբում։