Վիկտոր Յանուկովիչն այսօր ժամը 13։00֊ին հայտարարություն կանի
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր ժամը 13։00֊ին՝ Դոնի Ռոստովում հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին ITAR-TASS-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի մոտ աղբյուրները։
Մամլո ասուլիսը տեղի է ունենալու Դոնի Ռոստովում գտնվող «ВертолЭкспо» ցուցասրահի «Аметист» դահլիճում։
ԶԼՄ֊ների մուտքը սրահ թույլատրելի է միայն խմբագրական հավատարմագրերի առկայության դեպքում։
Հիշեցնենք, որ փետրիվարի 28֊ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույն սրահում մամլո ասուլիս էր անցկացրել։