211652_close_icon

Հայաստանին նվիրված փառատոն Կարլսռուհե քաղաքում

views-count1125 դիտում article-date 23:28 01-12-2015
Նոյեմբերի 21-29-ը ԳԴՀ Կարլսռուհե քաղաքի «Badisches Staatstheater» պետական թատրոնում անցկացվեց «Անմոռուկ» խորագրով փառատոնը՝ նվիրված Հայաստանի պատմությանն ու ներկային: Փառատոնի շրջանակներում կայացավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օր» վեպի մոտիվներով «Մուսա լեռան մանուկները» ներկայացման պրեմիերան` բեմադրված Կարլսռուհեի պետական դրամատիկական թատրոնի ղեկավար Յան Լինդերսի կողմից: Նշված ներկայացումը մինչև 2016 թվականի ապրիլ ամիսը բեմադրվելու է Գերմանիայի տարբեր թատերական բեմերում: Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ նաև Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի ընթերցանությունը, ինչպես նաև գերմանա-հայկական ընկերակցության կողմից պատրաստված «Աղետ» խորագրով փաստագրական ցուցահանդեսը: Նոյեմբերի 29-ին կայացած փառատոնի փակման գալա-միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Կարլռուհեի քաղաքապետ Ֆրանկ Մենթրուպը։ Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասային կառավարության և Կարլսռուհեի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր