211652_close_icon

Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին

views-count1058 դիտում article-date 16:25 01-12-2015
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր