Ռուսաստանը Թուրքիային է վերադարձրել ևս 108 տոննա հավի միս
Россельхознадзор-ի՝ Կալինինգրադի շրջանային վարչությունը չի ընդունել Թուրքիայից ներկրված 108 տոննա հավի թռչնամիսը և վերադարձրել է այն: Այդ մասին նշված է վարչության պաշտոնական կայքում, հայտնում է Gazeta.ru-ն:
Հայտարարության մեջ ասվում է, որ ստուգումների արդյունքում կոնտեյներներից 4-ում հայտնաբերվել են ժամկետանց մակնանշումներ և ողջ ապրանքը վերադարձվում է Թուրքիա:
Ավելի վաղ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձրել այնտեղից ներկրված 54 տոննա հավի միս: