Ի՞նչ պատժի արժանացավ Սուսաննան, ով «Դուբայ» հյուրանոցի մուտքի մոտ դանակահարել էր Հովիկին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 34-ամյա Սուսաննա Ազատյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 154/1 հասցեում գործող «Դուբայ» անվանումը կրող հյուրանոցային համալիրի գլխավոր մուտքի դիմաց, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, դանակով հարվածել է Հովիկ Սոմիանյանի կրծքավանդակի ձախ կեսին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Սուսաննա Ազատյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով: