34-ամյա Սուսաննան Զովունի գյուղի Դուբայ հյուրանոցի մոտ դանակահարել է իրեն անհանգստացնող Հովիկին
34-ամյա Սուսաննա Ազատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1--ին փողոցի 154/1 հասցեում գործող Դուբայ անվանումը կրող հյուրանոցային համալիրի գլխավոր մուտքի դիմաց, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, դանակով հարվածել է Հովիկ Զորիկի Սոմիանյանի կրծքավանդակի ձախ կեսին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Խափանման միջոց ընտրվել ստորագրությամբ չհեռանաը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրվասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։