Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի որդուն պաշտոն են տվել
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիցկան, հաստատեց իր որդուն՝ Տիգրան Խաչատրյանին «Հայանտառ ՊՕԱԿ»-ի տնօրենի օգնական նշանակելու մասին տեղեկությունը եւ լրագրողների հետ զրույցում հետեւյալ կերպ արձագանքեց. «Ջահել տղայա, բա չաշխատի՞»:
Միաժամանակ նշեց, թե՝ աշխատանքի ընդունվելն ի՞նչ մի մեծ բան է, որ:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի որդին ոչ միայն չի ծառայել բանակում, այլեւ պարբերաբար հայտնվում է սկանդալային պատմությունների մեջ եւ կալանավորվելուց որոշ ժամանակ անց ազատ արձակվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի