6319 դիտում
16:01 01-10-2015
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի որդուն ազատ են արձակում
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի կալանավորված որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ազատ է արձակվում։ Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ Տ. Խաչատրյանի խափանման միջոցը դատարանը փոխել է եւ առաջիկայում նա ազատ կարձակվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժինը: Հաղորդագրության մեջ ասված է. Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, եղբայրներ Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը գրություն է ուղարկել գործով հսկողություն իրականացնող դատախազին՝ միջնորդելով քննարկել գործով մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը վերացնելու հարցը:
Քննիչը հիմնավորել է, որ քրեական գործի քննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, իսկ իրենց համակցության մեջ բավարարության տեսանկյունից գնահատելու արդյունքում չի հաստատվել Տիգրան Խաչատրյանի կողմից Հարություն Զաքարյանին դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքը, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, քանի որ Յուրի Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ ինքն է հարվածել Հարություն Զաքարյանի աչքին և պատճառել ծանր մարմնական վնասվածք: Վերոգրյալը հաստատել են նաև Մանվել Մալինցյանը, Սուրիկ Բաղդասարյանը և Վլադիկ Ստեփանյանը: Հարություն Զաքարյանն էլ իր հերթին Յուրի Մանուչարյանի հետ առերեսման ժամանակ ընդունել է այն փաստը, որ իրեն հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Տիգրան Խաչատրյանը, այլ Յուրի Մանուչարյանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, ուստի վերոգրյալ պայմաններում Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Նկատի ունենալով, որ մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կարող է վերացվել միայն դատախազի կողմից, ուստի, քննիչը միջնորդել է՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը վերացնելու հարցը քննարկելու համար:
Գործով հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործում առկա փաստական տվյալները, բավարարել է քննիչի միջնորդությունը և որոշում է կայացրել Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը վերացնել՝ դրա անհրաժեշտությունը վերանալու պատճառով:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/04/51695/]հայտնել [/url]էր, որ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 2-ին Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանի դիմումի հիման վրա:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին վերջինս հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է Գորիս-Երևան ավտոճանապարհի Հարժիս գյուղի հատվածում ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս, սակայն ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Հ. Զաքարյանը ստում է, այլ նրա հետ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Գորիսի տարածքի Սդղի Գյոլ կոչվող վայրում վիճաբանություն էր տեղի ունեցել նրա և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Դերենիկ Ղևոնդյանի միջև:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ երկու կողմից էլ կային վիրավորներ: Իսկ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ծեծկռտուքին մասնակցել են 40-ից ավելի երիտասարդներ, որոնց մեջ էր եղել նաև Սյունիքի մարզպետ, «մեծն Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը:
Հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
3748 դիտում
14:47 28-11-2015
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Լիցկայի որդուն պաշտոն են տվել
Այս բաժնից
649 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
520 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար
595 դիտում
19:43 17-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ