Չեմպիոնների լիգա. թուրքերի պատճառով բելգիական «Գենտը» ցանկանում է արգելել «Զենիթի» երկրպագուների ներկայությունը հանդիպմանը
Բելգիական Գենտի քաղաքապետ Դանիել Տերմոնը մտադիր է արգելել Սանկտ-Պետերբուրգից երկրպագուների ներկայությունը Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Գենտ»-«Զենիթ» հանդիպմանը:
«Իմ որոշման հիմնական պատճառը վերջերս Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տեղի ունեցած միջադեպն է: Գենտում բավական մեծ թուրքական համայնք կա, իսկ «Զենիթի» երկրպագուները վատ հեղինակություն ունեն:
Սա հեշտ որոշում չէ, բայց ես պատասխանատու եմ քաղաքում անվտանգության համար», ասել է քաղաքապետը:
Բացի այդ, Տերմոնը կարգադրել է պարզել, թե կա արդյոք ռուս երկրպագուներին քաղաքի տարածք մտնելն արգելող հնարավորություն: Սակայն Բելգիայի օրենսդրությամբ, նման հնարավորություն չկա:
Նշենք, որ «Գենտ»-«Զենիթ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին: