«Վուլվերհեմփթոնը» կորոնավիրուսի պատճառով խաղացողներին արգելել է երկրպագուների հետ սելֆի անել
«Վուլվերհեմթփոնը» կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով անվտանգության միջոցներ է ձեռնարկել:
Ակումբը խաղացողներին և աշխատակիցներին խորհուրդ է տվել չմասնակցել որևէ հանդիպումների, համատեղ ընթրիքների կամ այլ հրապարակային միջոցառումների, ինչպես նաև ժամանակավորապես խուսափել երկրպագուների հետ պատահական շփումներից, ներառյալ՝ սելֆիներն ու ինքնագրերի բաժանումը:
Բացի այդ, խորհուրդ է տրվել խուսափել ձեռքսեղմումներին, ինչպես նաև հաճախակի լվանալ ձեռքերը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ի հայտ են եկել կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդները:
Այն բանից հետո, երբ նրանց ախտորոշումը հաստատվեց, երկրի բուժծառայությունների ղեկավարները բնակչության համար սպառնալիքի աստիճանը ցածրից բարձրացրել են մինչև չափավոր: