1663 դիտում
18:58 27-11-2015
Կեղծ անձնագրերի և մուտքի կեղծ թույլտվությունների միջոցով իրականացվել է անօրինական միգրացիա
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կեղծ անձնագրերի միջոցով կազմակերպված անօրինական միգրացիայի դեպքեր։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
2015 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, իր և երկու որդիների՝ մշտական բնակության նպատակով Շվեդիա մեկնումը կազմակերպելու համար Օ.Շավիշյանը և ոմն Գեղամ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով իրենցից հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ 15.000 եվրո կանխիկ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում պարզվել են ոմն Գեղամի ինքնությունը և անօրինական միգրացիայի մեխանիզմը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ երեք քաղաքացիների օտարերկրյա պետություն մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար Օ.Շավիշյանը և Գ.Վահանյանը նրանցից պահանջել և ստացել են 7.912.950 ՀՀ դրամին համարժեք 15.000 եվրո կանխիկ գումար։
Սակայն օրինական փաստաթղթերի փոխարեն նրանց են տրամադրվել կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես՝ 2015
թվականի օգոստոսի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում Օ.Շավիշյանը և Գ.Վահանյանը ՀՀ երեք քաղաքացիներին տրամադրել են նրանց տվյալներով, մուտքի կեղծ թույլտվություններով ՌԴ քաղաքացիներ իկեղծ անձնագրեր և անձամբ ճանապարհել օտարերկրյա պետություն` Չեռնոգորիայի Հանրապետության Տիվատ քաղաք, որտեղ վերջիններս պետություն են մուտք գործել վերը նշված կեղծ անձնագրերով:
ՌԴ քաղաքացու անձնագրերի կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է Չեռնոգորիայի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն արտաքսվել են Հայաստան:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Վահանյանին և Օ.Շավիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելը):
Նախաքննությունը շարունակվում է:
Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են նշված անձանց գործողությունների հետևանքով, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն (հասցե՝ ք. Երևան, Խանջյան 51):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ նյութեր
2401 դիտում
16:12 06-07-2016
Բերման են ենթարկել կաշառք տալու և անօրինական միգրացիա կազմակերպելու մեղադրանքով
9270 դիտում
10:32 18-04-2017
Անօրինական միգրացիա կազմակերպող ավազակախմբի գործի մանրամասները. «Ժողովուրդ»
4571 դիտում
10:37 20-06-2017
Պարային խմբի ղեկավարը մեղադրվում է անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
667 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
556 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
766 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am