678 դիտում
13:52 27-11-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները այցելեցին Տավուշի մարզ
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցիչները,սահմանադրական փոփոխություններիքարոզարշավի շրջանակում, այսօր Տավուշի մարզում էին։ Մարզի տարբեր համայնքների բնակիչների հետ քննարկվեցին սահմանադրական առաջարկվող փոփոխությունները։
Հանրաքվեից մոտ 10 օր առաջ հանրության շրջանում դեռեւս հարցեր կան կայուն մեծամասնության,քաղաքական մենաշնորհի, ընտրությաներկրորդ փուլի, իշխանության թեւերի հակակշիռների, ինչպես նաեւ՝ ընդդիմության լիազորությունների հետ կապված։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները բոլոր նշյալ հարցերի վերաբերյալ հանրությանը տվեցին պարզաբանումներ՝ զուգահեռներ անցկացնելով գործող Սահմանադրության եւ առաջարկվող նախագծի միջեւ։
Մարզի բնակիչների հետ քննարկվեց նաեւ սահմանամերձ համայնքների արտոնությունների համակարգը ընդլայնելու հարցը, ինչը առաջիկայում ԲՀԿ-ն կներկայացնի կառավարությանը։ Քննարկվեց նաեւ սահմանային լարվածության խնդիրն ու սահմանամերձ գյուղերում ապաստարաններ կառուցելու հարցը։
[b]ԲՀԿ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2256 դիտում
23:52 22-10-2015
ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպել են ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի անդամների հետ
Այս բաժնից
772 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
727 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
784 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան