Ես երբեք չեմ մատնվի ծերության մինչև հոգիս չծերանա. լեգենդար երգչուհին այսօր դարձավ 76 տարեկան. տեսանյութ
Այսօր` նոյեմբերի 26-ին, ծնվել է երաժշտական աշխարհի լեգենդներից մեկը` Թինա Թյորները: Ամերիկացի երգչուհին այսօր դարձավ 76 տարեկան:
Թինա Թյորների «Let’s Stay Together» ալբոմը 1983 թ-ին գրավեց Ամերիկայի և Եվրոպայի հիթ շքերթների ամենավերին հորիզոնականները, իսկ 2000թ-ին Թինան կատարեց իր կարիերայի ամենահաջող համերգային շրջագայությունը, որը հավաքեց ավելի քան 100 մլն դոլար:
Երգչուհին այսօր էլ ակտիվ կյանք է վարում՝ իր ժամանակը կիսելով Շվեցարիայի, Անգլիայի և Ֆրանսիայի միջև:
Ներկայացնում ենք լեգենդար երգչուհու ամենասիրված կատարումներից մեկը` տեսանյութում: