1064 դիտում
23:20 26-11-2015
Նախատոնական ընդունելություն Պրահայում ՀՀ դեսպանությունում
Նոյեմբերի 25-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների ավանդական դարձած նախատոնական ընդունելությունը։
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, մասնավորապես, նշեց,որ անցնող տարին առանձնահատուկ էր հայ ժողովրդի համար. այն նշանավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով,որի նվիրված ձեռնարկներին մասնակցեց նաև բարեկամ չեխ ժողովուրդը։ 2015 թվականը լի էր նաև մարտահրավերներով թե՜ Հայաստանի, թե՜ Չեխիայի և թե՜ ողջ աշխարհի համար։ Դեսպանը հավելեց, որ Հայաստանն ու Չեխիան տարածքային առումով մեծ պետություններ չեն, բայց կարողանում են մանևրել բարդ աշխարհաքաղաքական իրավիճակներում։ Հայ դիվանագետը շնորհակալություն հայտնեց ներկաներին ակտիվ համագործակցության համար՝ նշելով,որ տարվա ընթացքում էլ ավելի են ընդլայնվել հայ-չեխական կապերը,եղել են բազմաթիվ փոխայցելություններ։ Իր խոսքի ավարտին դեսպանը հույս հայտնեց, որ նոր մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանի և Չեխիայի գործակցությունն առաջիկայում էլ ավելի կամրապնդվի։
Պատասխան շնորհակալական խոսքով հանդես եկավ բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը, որը նշեց որ երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանություններ բացելուց հետո իրապես ակտիվացել են հայ-չեխական խորհրդարանական կապերը։ Պատգամավորը կոչ արեց այն գործընկերներին, ովքեր դեռ չեն եղել Հայաստանում, «անպայման այցելել այդ հրաշք երկիրը»։
Ընդունելությանը մասնակցեցին նաև Չեխիայի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Միխայելա Մարքսովան, Շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Մանան, ՉՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
18:02 07-09-2016
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Արցախի անկախության 25-ամյակին
2550 դիտում
12:12 23-01-2017
Չեխիայում ՀՀ դեսպանությունում տոնական ընդունելություն է կազմակերպվել
Այս բաժնից
772 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
727 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
784 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան