211652_close_icon
views-count3528 դիտում article-date 11:43 26-11-2015

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» իր համար թրիլեր ստեղծեց, ՊՍԺ-ի շվեդական «վոյաժը». տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում A խմբում Մադրիդի «Ռեալը» քիչ էր մնում իր իսկ անփութության պատճառով հերթական տհաճ վիճակի մեջ հայտնվեր: Մադրիդցիները Լվովում 4:0 հաշվով հաղթում էին «Շախտյորին», սակայն խաղավերջում ուկրաինական ակումբը նվազագույնի հասցրեց հաշիվը, սակայն ժամանակն այլևս չբավարարեց հրաշք գործելու համար՝ 3:4: Խմբի մյուս խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն, որը 5:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ շվեդական «Մալմյոյի» նկատմամբ, որտեղ իր մարզական կարիերան է սկսել ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը: Վերջինս գոլերից մեկի հեղինակը դարձավ: B խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ ռևանշի հասնել հոլանդական ՊՍՎ-ի նկատմամբ՝ բավարարվելով տնային ոչ ոքիով՝ 0:0: Խմբի մյուս խաղում «Վոլֆսբուրգը» 2:0 հաշվով հաղթել էր ռուսական ԲԿՄԱ-ին: Այժմ, վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի հենց գերմանական ակումբի և ստիպված պետք է լինի հաղթել նրան՝ անկախ ՊՍՎ-ԲԿՄԱ հանդիպման արդյունքից փլեյ-օֆի ուղեգիր նվաճելու համար: Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հեշտությամբ հաղթեց թուրքական «Գալաթասարային»: Այս խխմբում 10-ական միավոր վաստակած «Ատլետիկոն» ու «Բենֆիկան» նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր: D խմբում անգլիական «Մանչեսթեր Սիթին» Թուրինում 0:1 հաշվով պարտվեց «Յուվենտուսին», իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 4:2 հաշվով հաղթեց իսպանական «Սևիլիային»: Այս խմբում փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Սիթին»: Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 5-րդ տուր А խումբ «Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 3:4 Ալեքս Տեյշեյրա, 77 (11մ), 88, Դենտինյո, 83 – Կրիշտիանու Ռոնալդու, 18, 70, Լուկա Մոդրիչ, 50, Դանիել Կարվախալ, 52 «Մալմյո» (Շվեդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:5 Ադրիեն Ռաբիո, 3, Անխել Դի Մարիա, 14, 68, Զլատան Իբրահիմովիչ, 50, Լուկաս Մոուրա, 82 C խումբ «Ատլետիկո» (Իսպանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0 Անտուան Գրիզման, 13, 65 D խումբ «Յուվենտուս» (Իտալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:0 Մարիո Մանջուկիչ, 18 «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 4:2 Լարս Շտինդլ, 29, 83, Ֆաբիան Ջոնսոն, 68, Ռաֆայել, 78 – Վիտոլո, 82, Էվեր Բանեգա, 90+1 (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր