Չեմպիոնների լիգա. Ապշեցուցիչ գոլեր, դրամա, թրիլեր, զուգադիպություններ Ստամբուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Ստամբուլում կայացավ ՉԼ-ի պատմության ամենադրամատիկ և դիտարժան հանդիպումներից մեկը` «Բեշիքթաշ»-«Բենֆիկա»:
1-ին խաղակեսից հետո «Բենֆիկան» հաղթում էր 3:0 հաշվով, սակայն 2-րդ խաղակեսում թուրքական թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Այս հանդիպմանը` բացառության 11 մ. հարվածից, գրանցվեց ֆանտաստիկ գեղեցկության 5 գոլ: Մեկը մյուսից գլուխգործոց:
Ապշեցնող էր նաև այն զուգադիպությունը, որ այս հանդիպումը իր սյուժեով կրկնեց Չեմպիոնների Լիգայի պատմական եզրափակիչ` «Միլան»-«Լիվերպուլ» խաղը, որտեղ իտալացիները 1-ին խաղակեսից հետո հաղթում էին 3:0 հաշվով, սակայն 2-րդում անգլիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը: Եվ ինչն է հետաքրքիր. այդ հանդիպումն էլ էր Ստամբուլում կայացել:
[b]Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, B խումբ
[/b]
«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 3:3
Ջենկ Թոսուն, 58, Ռիկարդու Կուարեժմա, 83, 11մ, Վենսան Աբուբաքար, 89 - Գոնսալու Գուեդեշ, 10, Նելսոն Սեմեդու, 25, Լյուբոմիր Ֆեյսա, 31