839 դիտում
10:30 25-11-2015
Ապամոնտաժվում են Հալաբյան 3 շենքի վթարային երկու շքամուտքերը
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հետևել է Հալաբյան 3 շենքի 4-րդ կարգի վթարայնության երկու շքամուտքերի ապամոնտաժման աշխատանքների ընթացքին:
4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով 2014 թվականին նախաձեռնվեց բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագիրը: Կառուցվեցին 4 բազմաբնակարան շենքեր, որոնցից երկուսն արդեն հանձնվել են շահագործման, ևս երկուսը կհանձնվեն մինչև տարեվերջ: Ըստ այդմ, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված բոլոր վթարային շենքերի բնակիչները հնարավորություն կունենան մինչև տարեվերջ տեղափոխվել նոր բնակարաններ:
Հալաբյան 3 շենքի 4-րդ կարգի վթարային երկու շքամուտքերում նախկինում բնակություն հաստատած թվով 30 ընտանիքներն արդեն վերաբնակեցվել են նորակառույց շենքերում, իսկ վթարային շքամուտքերի ապամոնտաժումն անհրաժեշտություն էր նաև շրջակա տարածքի և այդ հատվածով անցուդարձ կատարող բնակիչների անվտանգության նկատառումներով: Առաջիկայում, փաստաթղթային խնդիրների կարգավորումից հետո, նորակառույց բնակարաններ կտեղափոխվեն նաև մյուս վթարային շենքերում դեռևս բնակվող քաղաքացիները: Դրանից անմիջապես հետո կապամոնտաժվեն նաև այդ վթարայինները:
Հիշեցնենք, որ 2012-2013 թվականներին վերաբնակեցվել էր շուրջ 200 ընտանիք: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել էր 4-րդ կարգի վթարայիններում բնակվող ևս 450 ընտանիք, որոնցից 200–ն արդեն նոր բնակարան ունի: Մնացած 250 ընտանիքներին էլ նոր բնակարաններ կհատկացվեն մինչև 2015 թվականի ավարտը:
Նմանատիպ նյութեր
4782 դիտում
21:52 29-04-2019
Ապամոնտաժվում են Նար-Դոսի 75 շենքի հարակից ինքնակամ կրպակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1554 դիտում
12:53 15-12-2015
Ապամոնտաժվում է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 վթարային շենքը
1559 դիտում
16:42 27-11-2015
Հալաբյան 9/1 շենքի բնակիչներն այսուհետ ավելի քիչ կվճարեն բնակարանների ջեռուցման համար
Այս բաժնից
2437 դիտում
11:59 22-01-2025
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման ու հարկման. ՊԵԿ-ը մանրամասնում է
1324 դիտում
10:59 22-01-2025
Մինչև 300,000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն. ՊԵԿ (տեսանյութ)