ԱՄՆ-ի ռազմաբազաներից մեկում ուղղաթիռ է ընկել. կան զոհեր
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորթ-Հուդ ռազմաբազայի տարածքում վթարվել է UH-60 Black Hawk ուղղաթիռը: Այն պատկանում էր այդ երկրի Զինված ուժերին, հաղորդում է Ria Novosti-ն:
Զոհվել են ուղղաթիռի բոլոր 4 անդամները: Ավիաաղետը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 17:49-ին: Այն պլանային ուսումնամարզական թռիչք էր իրականացնում:
Վթարի պատճառները ճշտվում են: