Խոշոր հրդեհ՝ Իրանի ռազմաբազաներից մեկում. կան զոհեր
Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղակայված ռազմական բազաներից մեկում այս գիշեր բռնկվել է խոշոր հրդեհ:
Ինչպես հաղորդում է իրանական Fars գործակալությունը, ռազմաբազան պատկանում է Իրանի Պաշտպանության արդյունաբերության կազմակերպությանը:
Հաղորդվում է առնվազն 2 զոհի մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհն առաջացել է պայթուցիկ նյութերի պատրաստման արտադրամասում: Հրդեհի առաջացման պատճառների մասին չի հաղորդվում: