Ֆրանսիական կործանիչները առաջին հարվածներն են հասցրել ԻՊ-ի դիրքերին. տեսանյութ
Ֆրանսիական ավիակրի կործանիչնեը առաջին մարտական թռիչքներն են կատարել` հարվածներ հասցնելով «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Նշենք, որ ավիակիրը Միջերկրական ծովի արևելյան շրջան է ժամանել նոյեմբերի 22-ի գիշերը:
Նավի վրա գտնվում են 18 կործանիչ, 8 գերձայնային գրոհայիններ, 2 ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ:
Ավիակրի անձնակազմը բաղկացած է 2 հազար նավաստիներից, օդաչուներից և մեխանիկներից: