Միջազգային կոալիցիան հերթական օդային հարվածներն է հասցրել ԻՊ դիրքերին
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը 30 օդային հարված են հասցրել Սիրիայում եւ Իրաքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
ԱՄՆ ՊՆ տվյալներով՝ գործողության արդյունքում իրաքյան Մոսուլ քաղաքից ոչ հեռու ոչնչացվել է իսլամիստների խոշոր ռազմակայան: