703 դիտում
17:48 23-11-2015
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը ընդունել է Ճապոնիայի պատվիրակությանը
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի միջանկյալ հաշվետվությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով նոյեմբերի 23-ին ընդունել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Կոմիտեի նախագահը արդյունավետ է գնահատել մինչ օրս իրականացված համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ աշխատանքներն ընթանում են ծրագրվածին համաձայն և ընթացքում ծագած բոլոր խնդիրներն ու բարձրածված հարցերն անհապաղ լուծում են ստանում:
Անդրադառնալով հոկտեմբեր ամսին Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակով իրականացված հանրային լսումների արդյունքներին՝ Արամ Հարությունյանը կարևորել է հանրային հատվածի դժգոհությունների և մտահոգությունների բացակայությունը՝ այն համարելով բնապահպանական անհրաժեշտ ցուցիչ:
Հյուրերին ներկայացնելով կառուցվելիք երեք՝ Վեդիի, Կապսի և Եղվարդի ջրամբարների առաջնահերթությունները՝ Կոմիտեի ախագահը հատկապես առանձնացրել է Եղվարդի ջրամբարն իր մեծությամբ և դիրքի շահեկան առավելությամբ:
«Եղվարդի ջրամբարի կարևոր առանձնահատկությունն իր դիրքն է, քանի որ ջրի հոսքն ու ջրամատակարարումն իրականանալու են ինքնահոս եղանակով, ինչը հոսանքի լուրջ տնտեսում է ենթադրում, որն էլ իր հերթին դրական է անդրադառնալու գյուղմթերքի ինքնարժեքին»,- նշել է Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ ջրամբարի կառուցումը թուլացնելու է Սևանա լճից կախվածությունն ու լճից վերցվող ջրի տնտեսումը՝ տարեկան 50 մլն խ/մ-ով:
Այս ջրամբարի կառուցմամբ նախատեսվում է վարարումների և տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում, ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հա-պոմպային, մեխանիկական ոռոգման ծախսերի կրճատում, ջրամբարի սպասարկման տարածքում անցում ինքնահոս ոռոգման: Ինչ վերաբերում է ջրի տեղափոխման արդյունավետությանը, ապա նախատեսվում է այն բարձրացնել 50 %-ով:
Հանդիպմանը քննարկվել են Ջրամբարի տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրությունն իրականացնող աշխատանքային թիմի ընթացիկ գործունեությունը:
Կողմերն անդրադարձել են նաև JICA-ի կողմից առաջիկայում ներկայացվելիք միջանկյալ հաշվետվությանն առնչվող որոշ տեխնիկական մանրամասների, ինչպես նաև ջրամբարի կառուցման փորձագիտական հիմնավորումների անհրաժեշտությանը՝ ինչը ներառելու է արտակարգ իրավիճակների հակաճգնաժամային ծրագրեր:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը, կոմիտեի նախագահի խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանը:
Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության պատվիրակության կազմում էին Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրենի օգնականներ, Հայաստանի պատասխանատու, Ակիկո Վակուինև Շոտարո Օնոն:
Նմանատիպ նյութեր
3010 դիտում
20:31 23-10-2015
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
988 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
751 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1009 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ