211652_close_icon
views-count3359 դիտում article-date 15:35 23-11-2015

Հայ ծանրորդները մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

Ամերիկայի միացյալ նահանգների Հյուսթոն քաղաքում շարունակվում է նոյեմբերի 20-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 53 կգ քաշային կարգը ներկայացնող Աննա Գովելյանը, ով պայքարում էր «B» խմբում: Երկամարտի՝ 170 կգ (76 + 94) արդյունքով Գովելյանը զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը: 53 կգ քաշայինների կանանց պայքարում 221 կգ ընդհանուր արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ Շու-Չինգ Հսուն (96 +125): Նոյեմբերի 23-24 ժամը 01:00-ին մրցահարթակ դուրս կգա Իզաբելլա Յայլյանը (58 կգ), իսկ ժամը 03:30-ին՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ), հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր