815 դիտում
13:53 23-11-2015
Քարոզչությունը՝ բացառապես օրենքի շրջանակում. Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը:
Ի թիվս օրակարգային հարցերի՝ նախարարն անդրադարձել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչական աշխատանքներին առնչվող խնդիրներին՝ կրկին ընդգծելով և հիշեցնելով համապատասխան ստորաբաժանամումների ղեկավարներին, որ քարոզչությունն ուսումնական հաստատություներում օրենքով արգելված է:
Նախարարն հանձնարարել է սահմանել խիստ վերահսկողություն՝ օրենքի խախտման յուրաքանչյուր փորձի կանխարգելման նպատակով, իսկ արձանագրված փաստերի դեպքում՝ պատասխանատվությունը, ինչպես շեշտել է Ա. Աշոտյանը, ընկնում է ուսումնական հաստատության ղեկավարության վրա և այս դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված կարգապահական տույժեր:
Նախարարը միաժամանակ նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման նպատակով քարոզչություն կատարողներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը՝ Երևանի և մարզերի համար և քարոզչական գործունեություն թույլատրելի է իրականացնել բացառապես այդ ցանկի շրջանակում:
Նմանատիպ նյութեր
1655 դիտում
14:04 01-09-2015
Հավատանք ու կերտենք ապագայի Հայաստան` հիմնված բացառապես գիտելիքի վրա. Արմեն Աշոտյան
4809 դիտում
19:50 01-06-2018
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից». Արմեն Աշոտյան
9467 դիտում
19:46 14-08-2019
Իմ մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
769 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ