Իսրայելի հարավային մասում հրթիռ է պայթել, որն արձակվել է Գազայի հատվածից, գրում է Jerusalem Post թերթը:
Իսրայելի անվտանգության ուժերը շղթայել են այն վայրը, որտեղ ընկել է հրթիռը, որպեսզի հավաքեն նրա բեկորները:
Նշվում է, որ Իսրայելի ուղղությամբ արձակվող վերջին կրակոցների պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական սուննի խմբավորումներից մեկը, որը կապի մեջ է «Իսլամական պետությոն» ահաբեկչական խմբավորման հետ: Այդուհանդերձ, Իսրայելի իշխանությունները մեղքը բարդում են «Համաս» խմբավորման վրա:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: