Գազան 1 օրվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ ավելի քան 90 հրթիռ է արձակել
Գազայի հատվածը 1 օրվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ ավելի քան 90 հրթիռ է արձակել։ Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակը։
«Հրեաների պետության տարածքում ընկել է շուրջ 70 հրթիռ, որոնցից մեկը պայթել է Աշդոդ քաղաքի դպրոցի բակում»,֊ հայտնել են ՊԲ֊ի մամլո ծառայությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 17֊ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյախուն Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու մասին հայտարարություն էր արել։