211652_close_icon
views-count821 դիտում article-date 12:35 23-11-2015

ՏԿԱԻՆ-ում հերթական խորհրդակցությունն է տեղի ունեցել

Նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը, տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 209 դեպք: Ս. Ազարյանը զեկուցեց նաև «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածաշրջանում» ծրագրի 2-րդ փուլի (PPRD EAST-2) ազգային խորհրդատվական խմբի հանդիպման արդյունքների մասին: Խորհրդակցությանը «ՍՊԾ» պետ Հ. Պետրոսյանը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում ռուս և ավստրիացի գործընկերների հետ՝ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի լազերային ինտերֆերոմետրի վերագործարկման ուղղությամբ: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց ընթացիկ աշխատանքները, անդրադարձավ առաջիկա օրերի եղանակի կանխատեսմանը: Ծառայության պետը հաղորդեց, որ հանրապետության տարածքում կպահպանվի արդեն գրանցված ջերմաստիճանը, իսկ գիշերային ժամերին կդիտվի ջերմաստիճանի բարձրացում: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։

Նմանատիպ նյութեր