Հայաստանում կկայանա «Քանդակ-2015» հանրապետական ցուցահանդես
Հայաստանի Նկարիչների միությունում դեկտեմբերի 8-ին բացվելու է «Քանդակ-2015» հանրապետական ցուցահանդեսը, որին քանդակագործները կարող են աշխատանքները ներկայացնել նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը: Նկարիչների միությունից տեղեկացնում են, որ յուրանքանչյուր քանդակագործ կարող է ներկայացնել մեկ աշխատանք:
Ամենամյա ցուցահանդեսին ներկայացվում են հիմնականում վերջին տարիներին արված գործերը: