35258 դիտում
23:34 21-11-2015
11 զավեշտալի հարց, որով դիմել են Գագիկ Սուրենյանին. Armtimes.com
ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը քաղաքացիներից եղանակի վերաբերյալ բազմաթիվ հարցումներ է ստանում: Զանգահարում են Հիդրոմետ եւ Գագիկ Սուրենյանին հարցնում՝ ինչ անեն առաջիկա ժամերին եւ ինչ չանեն: Հաճախ հարցերը հումորի ժանրից են, երբեմն՝ սեւ հումորի:
Մարդիկ Սուրենյանից հետաքրքրվում են՝ ինչը երբ անել, որպեսզի եղանակային անակնկալները գործերը չձախողեն: Մեզ հետ զրույցում օդերեւութաբանը կատակեց. «Ես թաղում եմ կազմակերպում, ավտոմեքենա եմ լվանում, թաղում, քելեխ ու հարսանիք կազմակերպում, ճնշում չափում եւ այլն»: [url=http://armtimes.com/hy]Armtimes.com[/url]-ի խնդրանքով Գագիկ Սուրենյանն առանձնացրել է տասնմեկ տարօրինակ ու զավեշտալի ձեւակերպում, որով քաղաքացիները դիմել են ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալին:
1. «Պարոն Սուրենյան, ներեցեք անհանգստացնելու համար, տատիկս է մահացել, հոգեհացի սեղանը դրսում կարա՞նք գցենք, հո անձրեւ չի՞ գալու»:
2. «Ալո, Գագիկ Սուրենյանին հեռախոսի մոտ կկանչե՞ք: Ալո, պարոն Սուրենյան, ձեզ Նորաշենից են անհանգստացնում: Հիմա մեզ մոտ սելավ ա: Ե՞րբ կկտրվի, որպեսզի պապիկին «վերցնենք»:
3. Տոնավաճառի առեւտրականները հետաքրքրվում են. «Ե՞րբ ա ցրտելու: Կարա՞նք արդեն սապոգ ու վերարկու հանենք վաճառքի:
4. Փողոցում՝ վարորդները. «Մեքենաների անվադողերը փոխե՞նք, թե դեռ շուտ է»:
5. Գյուղատնտեսը. «50 հազարի դեղանյութ եմ առել: Պիտի էնպիսի օր ասես՝ սրսկեմ ծառերս, որ անձրեւը չգա լվանա, փողերս կորի»:
6. «Խոտը որ քաղեցինք, անձրեւն եկավ՝ իմացի սաղ փտելու է: Էնպիսի ժամանակահատված ասա, որ գոնե 3 օր անձրեւ չգա»:
7. Ընկերը. «Կարող ա՞ մեքենաս լվանամ՝ անձրեւ գա, իզուր 3000 դրամս կորի»:
8. Ֆեյսբուքով երկու օր առաջ անծանոթ մեկը գրել է. «Նոյեմբերի 22-ին հարսանիքս է, պարոն Սուրենյան: Խնդրում եմ ինձ արեւային օր նվիրեք»:
9. «Գագիկ ջան, Քոբուլեթիի տոմսը ե՞րբ առնենք, չգնանք՝ հարամվի»:
9. «Այսօր կարող ա՞ ճնշումս բարձրանա»:
10. Ֆիլմի ռեժիսորը. «Պարոն Սուրենյան, նկարահանում ունենք, նորմալ լույս ա պետք՝ ոչ շատ արեւ, ոչ շատ ամպամած: Ե՞րբ սկսենք»:
11. Տուրիստական գործակալությունից. «Տուրիստների խումբ ենք տանում Գեղամա լեռներ: Ավտոմեքենան մինչեւ որտե՞ղ կբարձրանա. ձյան ծածկույթը որտեղի՞ց է սկսվում»:
Սա նաեւ ցույց է տալիս, որ մեր իրականության մեջ բավականին սկսել են կարեւորել օդերեւութաբանության եւ մանավորապես Օդերեւութաբանության կենտրոնի, ինչու ոչ՝ նաեւ Գագիկ Սուրենյանի գործունեությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ