Օքսֆորդի համալսարանի կառավարումն առաջին անգամ կին ռեկտորի կվստահվի
Աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի՝ Օքսֆորդի ռեկտորի պաշտոնում առաջին անգամ կին կնշանակվի։
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, նախօրեին Շոտլանդիայի հնագույն Սենթ Էնդրյուս համալսարանի ղեկավար Լուիզա Ռիչարդսոնի թեկնածությունը հաստատվել է այդ պաշտոնում։
1230 թ. ռեկտորի առաջին ընտրություններից ի վեր համալսարանը ղեկավարել են միայն տղամարդիկ։
Ռիչարդսոնը կփոխարինի ռեկտոր Էնդրյու Համիլթոնին, ով կգլխավորի Նյու Յորքի համալսարանը։ Իր պարտականությունները նոր ռեկտորը կստանձնի 2016թ. հունվարին։