Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. Էլինա Դանիելյանը մոտեցավ առաջատարներին
Վրաստանի Չակվի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացավ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/28/54521/]9-րդ տուրը[/url]:
Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը սևերով հաղթանակ տարավ Միհաելա Սանդուի նկատմամբ և 6,5 միավորով Գուսևայի հետ կիսում է առաջնության 3-4 հորիզոնականները։
Մրցաշարի առաջատար Նինո Բացիաշվիլին ոչ ոքի խաղաց Սալոմե Մելիայի հետ և 8 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նրան կես միավորով զիջում է Ժուկովան, ով այժմ առաջնության 2-րդ հորիզոնականում է։
Միհաելա Սանդու 0 - 1 Էլինա Դանիելյան
Լիլիթ Մկրտչյան 1 - 0 Սոպիկո Գուրամիշվիլի
Յոլանտա Զավացկա 1 - 0 Լիլիթ Գալոյան
Դարյա Չարոչկինա 1 - 0 Մարիա Գևորգյան
Սուսաննա Գաբոյան ½ - ½ Մարիա Կուրսովա
Սալոմեյա Զակսաիտե 1 - 0 Սիրանուշ Ղուկասյան
Մարիամ Թևզաձե - - + Աննա Հայրապետյան