211652_close_icon
views-count2011 դիտում article-date 16:24 20-11-2015

Իրանում կին թմրամոլների թվի զգալի աճ է գրանցվել

Իրանում զգալիորեն ավելացել է կին թմրամոլների թիվը: Այդ մասին հայտնել է Իրանի Ընտանեկան, կանանց ու երեխաների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Անուշիրվան Մոհսինին, հաղորդում է IRNA գործակալությունը: Նրա խոսքով՝ ներկա պահին Իրանում թմրանյութեր է օգտագործում 1,3 մլն մարդ: Իսկ երկրում թմրանյութի չարաշահումից օրական 8 մարդ է մահանում: Բացի այդ, Իրանում սկսել են շատ օգտագործել ծանր թմրանյութեր: Երկրիբանտերում գտնվողների գրեթե կեսը ազատազրկվել է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման համար: Իրանի Թմրանյութերի դեմ պայքարի կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն՝ թմրամոլների 9,6 տոկոսը կանայք են:

Նմանատիպ նյութեր