1033 դիտում
13:20 20-11-2015
Աթենքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել
Նոյեմբերի 18-ին Աթենքի Պատերազմի թանգարանում Հունաստանի նախկին դեսպանների «Դիվանագետների շրջանակ» ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հունական դիվանագիտական, զինվորական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, հունահայ համայնքային և կրոնական կառույցների ղեկավարներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով իր խոսքում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային տարբեր ատյաններում գործադրվող ջանքերը` Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգայնացման և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:
Հունաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, պատվավոր դեսպան Մանոս Մեգալոկոնոմոսը բանախոսեց «Կենսական տարածք և ցեղասպանություն» թեմայով: Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսը ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմական ասպեկտը, իսկ Հունաստանի ԱԳՆ Իրավաբանական վարչության նախկին պետ Վասիլիս Պատրոնասը խոսեց Հայոց ցեղասպանության իրավական կողմի մասին:
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
20:41 13-11-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Աթենքում
1301 դիտում
22:37 08-12-2015
Աթենքում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ
1171 դիտում
16:43 09-07-2023
Աթենքում տեղի է ունեցել Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված գիտամշակութային միջոցառում
Այս բաժնից
1228 դիտում
23:19 25-12-2024
Իսրայելը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա. ԻՀՊԿ
1018 դիտում
22:53 25-12-2024
Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել Հոմսում՝ ալավիների անկարգությունների կապակցությամբ
988 դիտում
22:20 25-12-2024
Լիբանանում մարտերի ընթացքում «Հըզբոլլահ»-ի մոտ 3800 մարտիկ է սպանվել. ՑԱԽԱԼ