Ինչ է մտահոգում Ռոբերտ Քոչարյանին՝ ըստ Արարատ Զուրաբյանի
Ռոբերտ Քոչարյանին մտահոգում է, որ ինքը չի կարող իշխանության գալ Սահմանադրական փոփոխություններից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Նա նաև ավելացրեց, որ հակառակ դեպքում կողմ կլիներ Սահմանադրական բարեփոխումներին:
Ա. Զուրաբյանի խոսքով, «ոչ» են ասում քաղաքական ուժերը, որոնք նախկինում կողմ են եղել այդ փոփոխություններին՝ ավելացնելով, որ իրենք չեն մասնակցելու քարոզարշավին:
Միաժամանակ ավելացրեց, որ իրենք ի սկզբանե էլ կողմ են եղել Սահմանադրական փոփոխություններին, քանի որ կողմ են խորհրդարանական համակարգին:
Արձագանքելով հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանն այս փոփոխություններն անում է վերարտադրության համար, Ա. Զուրաբյանը նշեց, որ իր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը կհեռանա: