211652_close_icon

Այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը

views-count554 դիտում article-date 17:08 19-11-2015
Նոյեմբերի 19-ին, ժամը 11.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 11.30-ին: Մասամբ այրվել է «Օպել Աստրա» մակնիշի 90 AA 770 պետհամարանիշով ավտոմեքենայի ցուցիչների վահանակը:

Նմանատիպ նյութեր