Մեքենայի խափանված անվադողը գլորվելով` հարվածում և գետնին է տապալում մայթին կանգնած տղամարդուն. տեսանյութ 16+
ՌԴ Կրասնոդարի ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենայի հատուկ տեսախցիկը արձանագրել էր, թե ինչպես է դիմացի մեքենայի խափանված անվադողը դուրս գալիս ավտոմեքենայի տակից և գլորվելով` գետնին տապալում մայթին գտնվող տղամարդուն, ով այդ պահին մոտենում էր երթուղային տաքսուն:
Տղամարդը ուժգին հարվածից վայր էր ընկել և կորցրել գիտակցությունը: Նա լուրջ վնասվածքներ չէր ստացել:
Ներկայացնում ենք տեսանյութը: