Մայրուղով գլորվող՝ բեռնատարի խափանված անվադողը մի կողմ է շպրտում ճանապարհին կանգնած տղամարդուն. տեսանյութ
Չինաստանի մայրուղիներից մեկում բեռնատարի խափանված անվադողը դուրս էր եկել տեղից և գլորվել ճանապարհով: Ճիշտ այդ պահին մայրուղով ընթացող մեքենաներից մեկի վարորդն ու ուղևորը որոշել էին հանգստանալ և դուրս էին եկել մեքենայից՝ մաքուր օդ շնչելու:
Գլորվող անվադողը հարվածել էր մեքենայի մոտ կանգնած ուղևորին և մի կողմ շպրտել: Նա մարմնական լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել էր:
Ներկայացնում ենք տեսանյութը: