Յուրգեն Կլոպը հանդիպել է Սթիվեն Ջերարդի հետ
Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է թիմի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի հետ հանդիպման մասին: Հիշեցնենք, որ Ջերարդը ներկայումս հանդես է գալիս ամերիկյան MLS-ի «Լոս-Անջելես Գելաքսի» ակումբում:
«Շատ հաճելի հանդիպում էր: Նա իսկապես լավ մարդ է: Մեծ բավականություն ստացա նրա հետ անցկացրած ժամանակից: Մենք շատ թեմաներ շոշափեցինք, բայց ոչ մի էական բան:
Նա չի ցանկանում հաջորդ շաբաթ խաղալ կամ մարզվել ակումբի հետ, ցանկանում է արձակուրդն անցկացնել: Բայց մեր մարզաբազայի դռները բաց են իր համար: Կարող է ցանկացած պահի գալ և մարզվել, իսկ հետո նա կվերադառնա Լոս-Անջելես և կշարունակի այնտեղ խաղալ», ասել է Կլոպը:
Նշենք, որ Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո ցանկություն էր հայտնել Ջերարդին նորից ակումբ հրավիրել: