1123 դիտում
20:00 19-11-2015
Նոյեմբերի 19-ը կանանց ձեռներեցության միջազգային օրն է
Նոյեմբերի 19-ին ՀԵԿԱ-ն նշում է Կանանց ձեռներեցության միջազգային օրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 2014 թվականին:
Կանանց ձեռներեցության միջազգային օրը համաշխարհային շարժում է, որին մասնակցում է ավելի քան 150 երկիր:
Շարժումը նպատակ ունի խրախուսելու, աջակցելու և տոնելու կանանց ձեռներեցությունն ամբողջ աշխարհում:
2015թ.-ից ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը Կանանց ձեռներեցության միջազգային օրվա WED Հայաստան դեսպանն է, իսկ ՀԵԿԱ-ն և ԿՁՑ-ն հանդիսանում են Կանանց ձեռներեցության միջազգային օրվա իրականացնողը Հայաստանում:
Կանանց ձեռներեցության միջազգային օրը նշվում է Հայաստանում կանանց ձեռներեցության շաբաթվա շրջանակներում, որը կազմակերպվում է 2015թ. նոյեմբերի 16-22-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ) կողմից:
Կանանց ձեռներեցության շաբաթը Հայաստանում կազմակերպվում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, որին միացել է աշխարհի ավելի քան 140 երկիր:
Կանանց ձեռներեցության միջազգային օրվա ընթացքում կանցկացվի քննարկում, որտեղ մասնակիցները կքննարկեն կանանց
ձեռներեցության զարգացման խոչնդոտներն ու հեռանկարները: Դա շատ լավ հնարավորություն է ծանոթանալ ՀՀ-ում այլ ձեռներեց կանանց, փորձը փոխանակել, խոսել մասնագետների հետ և ստանալ մասնագիտական պատասխաններ, ինչպես նաև տեղեկանալ ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերին, որոնք իրականացվում են նաև կանանց մասնակցությամբ:
Կանանց ձեռներեցության միջազգային օրվա ընթացքում կանցկացվի ԷՔՍՊՈ՝ ՀԵԿԱ և ՀՀ ԿՁՑ անդամների, «Կանանց սոցիալ տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագրի շահառուների և այլ կին ձեռներեցների մասնակցությամբ:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ 2013 թվականի մայիսից:
Ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացումը` այսպիսով պաստելով
կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
973 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
616 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
910 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը