Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ նոյեմբերի 19-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/19/70763/]հայտնել [/url]էինք, որ երեկվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 10 օրից ավելի է, գտնվում են Վերին Լարսի անցակետում և ճանապարհների մերկասառույցի պատճառով հարյուրավոր բեռնատարների հերթ է գոյացել: Ահազանգողներն ասում են, որ իրենց ապրանքը փչանում է և այդ մասին ահազանգել են նաև պատկան մարմիններին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: