211652_close_icon

Ծեծկռտուք և դանակահարություն

views-count1350 դիտում article-date 12:59 19-11-2015
Նոյեմբերի 15-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ նստատեղի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքեր, աջ հոնքի շրջանի վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1964 թ. ծնված Տիգրան Խ.-ին, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, իրենց տան բակում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն, իսկ նրանցից մեկը դանակով հարվածնել է իր մեջքին` պատճառելով վնասվածքները: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարմնական վնասվածքները պատճառել է 1979 թ. ծնված Արման Կ.-ն, ով նոյեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերված է: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր